Հայաստանը արևային էլեկտրաէներգիայի արտադրման և սպառման ոլորտում մեծ ներուժ ունի: Փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց փորձագետ Մարիամ Մեյրոյանը: Նրա խոսքով՝ վերջին մի քանի տարիներին այս ոլորտում ներդրողների հետաքրքրությունը մի քանի անգամ մեծացել է: «Դա հանգեցրել է նրան, որ առեւտրային բանկերը այս նպատակների համար ցածր տոկոսադրույքներով են վարկեր տրամադրում, որոնք երբեմն հավասար են այն գումարին, որը բնակիչները վճարում են կոմունալ ծառայությունների համար», – նշեց նա: Մարիամ Մեյրոյանը շեշտեց, որ Հայաստանի չգազաֆիկացված մարզերում արեւային էներգիայի օգտագործումը միանշանակ առավել ձեռնտու է, քան գազ անցկացնելը, և հետո ավելի շատ վճարել էլեկտրաէներգիայի ֆոտովոլտային կայանի կամ ջրատաքացուցիչի օգտագործման դեպքում: «Արեւային էլեկտրաէներգիային անցնելու դեպքում բնակելի շենքերի համար ծախսերի փոխհատուցման ժամկետը կկազմի 4-5 տարի, իսկ բիզնեսի համար՝ 2-3 տարի: Նման էլեկտրաէներգիան կարող է լիովին ծածկել թե՛ գազի, թե՛ լույսի պահանջը: Արևային էլեկտրաէներգիային ամբողջական անցումը տնտեսական կարիքների համար կարժենա մոտ 10 հազար դոլար: Միացման սակագները կարող են տարբերվել», – հավելեց փորձագետը: Մարիամ Մեյրոյանը հավելեց, որ արտադրվող էլեկտրաէներգիային հավելավճարը, որպես կանոն, վճարվում է բավականին տեւական ժամանակահատվածում՝ դրանով բիզնեսին երաշխավորելով նախագծի մեջ ներդրումների վերադարձը եւ շահույթի ստացումը: Փորձագետ Յուրի Կամոեւիչը նշեց, որ համակարգը կարող է արդյունավետ լինել նաև ձմռանը, քանի որ արևային ֆոտովոլտային կայանի համար անհրաժեշտ է միայն արեգակնային լույսը: «Հաշվի առնելով, որ Հայաստանում արևոտ օրերը շատ են, հնարավոր է այդ էներգիան կուտակել և պահուստն օգտագործել մառախլապատ օրերին», – պարզաբանեց փորձագետը:

Աղբյուրը՝ այստեղ: