Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ: 1 մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կՎտժ (միջին Եվրոպականը` 1000 կՎտժ), իսկ Հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է 1850 կՎտժ/մ2 տարի ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով  (Արևի էներգիայի ներուժի քարտեզները Հայաստանի Հանրապետության տարածքում):

Կլիմայի ներդրումային հիմնադրամների «Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի» (Program for Scaling up Renewable Energy Program /SREP (Ծրագիր)) շրջանակներում հաստատվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ներդրումային ծրագիրը, որի համաձայն Ծրագրի համապատասխան միջոցները տրամադրվում են արևային տեխնոլոգիաների կիրառմամբ մոտ 110 ՄՎտ հզորությամբ արևային ՖՎ էլեկտրակայան (ներ) կառուցելու նպատակով:

Նախատեսվում է, որ 2019թ. 55 ՄՎտ պիկային հզորությամբ առաջին արևային համակարգային կայանը կառուցված կլինի: Նախատեսվում է մինչև 1 ՄՎտ հզորությամբ արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանների կառուցում: Իսկ 1 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ՖՎ կայանների կառուցումն առայժմ սահմանափակվել է 10 ՄՎտ գումարային դրվածքային հզորությամբ` 12 կազմակերպություն լիցենզավորվել են: Ներկայումս շահագործման են հանձնվել թվով 4 մինչև 1 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայաններ:

Աղբյուրը՝ այստեղ։