Արմինֆո. Առաջիկա ամիսներին Հայաստանում շահագործման կհանձնվի առաջին փորձնական կուտակային կայանը, 14 ՄՎտ հզորությամբ, որի շնորհիվ հնարավոր կլինի կուտակել արևային էներգետիկայի օբյեկտների էլեկտրաէներգիան: Այս մասին մարտի 21-ին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, պատասխանելով «Ելք» խմբակցության հարցին:

Նրա խոսքերով, Հայաստանի արևային էներգիան ունի անսպառ ներուժ, խնդիրը կայանում է արտադրված էլեկտրաէներգիան կուտակելու մեջ: «Մութն ընկնում է և էներգիա չկա, իսկ առավոտյան այն հայտնվում է, հետևաբար, մեզ պետք են կուտակային սարքավորումներ», – ասել է Մանուկյանը, հավելելով, որ մինչև 70 ՄՎտ հզորությամբ արևային էներգիայի օբյեկտները ռիսկեր չեն պարունակում, 70 110 ՄՎտ – ից ավելի հզորութոյւնների դեպքում առկա են միջին ռիսկերը, իսկ 110 ՄՎտ և ավելի հզորութոյւնների դեպքում`շատ մեծ ռիսկերը: Առանց կուտակման համակարգերի հնարավոր է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հասցնել մինչև 150 ՄՎտ, իսկ մեծ ծավալների համար անհրաժեշտ են ժամանակակից տեխնոլոգիաներ: Բացի այդ, կան հարցեր, որոնք վերաբերում են փոքր կամ մեծ կայանների կառուցմանը, կառուցել դրանք կուտակումով, թե առանց դրան, կուտակային կայանները կառուցել կենտրոնացված կամ առանձին: Դրական արդյունքի դեպքում լիցենզիաները կտրամադրվեն անսահմանափակ: «Բայց այստեղ էլ կարող է լինել խնդիրներ, արդյոք պետք է թույլ տալ կայանների կառուցումն Արարատյան դաշտավայրի սևահողերի գոտում, թե ոչ, արդյոք թույլ տալ դրանց կառուցումը ճանապարներից 20 մետր հեռավորության վրա, թե ոչ: Բոլոր պատասխանները կլինեն ընթացիկ տարում», – ասել է նախարարը։

Նա հիշեցրել է, որ մինչև 2016 թվականը երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի այլընտրանքային էներգիայի տեսակարար կշիռը 1% -ից պակաս էր: Այն ժամանակ  Հայաստանում կար ընդամենը 2 հողմակայան: Եվ միայն 2017 թվականին սկսեվցին աշխատանքներն արևային էներգիայի զարգացման ուղղությամբ: Արդեն տրամադրվել է 11 լիցենզիա, մինչև 1 ՄՎտ արևային էլեկտրակայանների շինարարության համար, որից 3-ը կառուցվել է, իսկ 8-ը գտնվում է շինարարության փուլում: Հայտարարվել է 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ -1» արդյունաբերական նշանակության արևային էլեկտրակայանի շինարարության մրցույթը:

Միանշանակ է, շարունակել է նախարարը, որ առաջիկա 10 տարիներին Հայաստանը լիովին կհրաժարվի ջերմային էներգիայից, վերականգնվող և այլընտրանքային էներգիայի աղբյուրների զարգացման միջոցով: Իսկ երկրում ջերմային բլոկներից արտադրվող էլեկտրաէներգիան կօգտագործվի բացառապես արտաքին շուկաներին մատակարարելու համար:

Աղբյուրը՝ այստեղ։