Բրիտանական Կոլումբիայի Համալսարանի մասնագետները մշակել են մատչելի, եղանակից անկախ, ունիվերսալ, արդյունավետ արևային էներգիա արտադրող արևային վահանակներ, որի համար գիտնականները ստեղծել են հատուկ տեսակի մակտերիաներ, որոնք ապահովում են արևային մարտկոցների աշխատանքը։ Ներկա պահին լայն կիրառվում են այսպես կոչված սինտետիկ արևային վահանակները, իսկ նոր մշակումների հեղինակներն առաջարկում են  «կենսոգեն» այլընտրանք։ Ինչպես մասնագետներն են վստահեցնում՝ ապագայում արևային մարտկոցները, որոնք գործում են  ի շնորհիվ կենսական օրգանիզմի, արդյունավետությամբ առաջ կանցնեն ավանդական տեսակներին, ընդ որում կլինեն առավել խնայող։ Գիտնականները պնդում են, որ անցյալում «կենսոգեն» արևային մարտկոցներ ստեղծելու փորձերը ենթադրում էին բակտերիայից բնական «ներկի» արդյունահանում, որի շնորհիվ միկրոօրգանիզմները իրականացնում են ֆոտոսինթեզ:

Սա ծախսատար, բարդ և հատկապես տարօրինակ է «կանաչ» էներգիայի համար, այլ ոչ թե էկոլոգիապես մաքուր գործընթաց: Նոր փորձարկումների ժամանակ «ներկը» որոշել են թողնել  բակտերիաների մեջ։ Մասնագետները ենթադրում են, որ դրանց զարգացումը կկարողանա բարձրացնել արևային էներգիայի տարածումն աշխարհի այն մասերում, որտեղ եղանակը առավել ամպամած է, օրինակ՝ Բրիտանական Կոլումբիայում և Հյուսիսային Եվրոպայի որոշ երկրներում:

Աղբյուրը՝ այստեղ։