Իսրայելական Բայեր-Շևա քաղաքից 35 կմ հեռավորության վրա է գտնվում աշխարհի ամենամեծ «Ասալիմ» անվանումով հելիոթերմային կայանը: Աշտարակը, որտեղ կենտրոնացված է կուտակված արևային էլեկտրաէներգիան, հայտնի է աշխարհին իբրև ամենամեծ և ամենաբարձր կայանը։ Կոլեկտորի բարձրությունը 250 մետր է։ Այնտեղ պահվող էլեկտրաէներգիան կարող է ապահովել ավելի քան 120 տնային տնտեսություն: Նեգևի անապատի արևմուտքում արևային էլեկտրակայանի կառուցումը սկսվել է 2016թ.-ին։ Նախագիծը ներգրավել է մի քանի ներդրողների՝ $ 1 մլրդ ներդրումների ֆոնդով: Իսրայելն արևային էներգիայի զարգացման խոստումնալից արդյունաբերություն ունի: Մոտ ապագայում նոր արևային կայանների կառուցում նախատեսվում է երեք քաղաքներում՝ Դեմոնայում, Թիմնայում և Աշալիմում: Նրանց ընդհանուր հզորությունը կկազմի 600 մեգավատտ:
Աղբյուրը՝ այստեղ։