IHS Markit-ի կանխատեսումների համաձայն՝  2019 թվականին արևային էլեկտրակայանների հզորությունը կկազմի 123 ԳՎտ, ինչը ենթադրում է, որ 2019 տարվա ընթացքում արևային էներգիայի մասնաբաժինը կավելանա 18%-ով: Բացի դրանից, կփոփոխվի էներգետիկ շուկայի 2/3-ը մասը` Չինաստանից դուրս գնտվող երկրների հաշվին: Այն հատկանշական է, քանի որ ներկայումս աշխարհում արևային հզորությունների գրեթե 50%-ը պատկանում է չինական ընկերություններին: Ըստ այդմ՝ IHS Markit-ի տվյալների համաձայն՝ ընթացիկ տարին փոփոխություններ կբերի այս ցուցանիշների բաշխման առումով: Չինաստանը կունենա արևային էներգետիկայի ոլորտի 1/3 մասնաբաժինը, իսկ մնացած 2/3 մասը կբաշխվի մնացած երկրների միջև: Փորձագետների կարծիքով՝ նոր էներգետիկ շուկաները նոր թափ կհաղորդեն Հարավային Աֆրիկայում, Վիետնամում, Արգենտինայում, Իսպանիայում և Եգիպտոսում: 2019 թվականի վերջին դրանք գլոբալ էներգետիկ հաշվեկշռում կկազմեն 7%: Արևային էներգիայի ոլորտում աշխարհում առաջատարի երկրորդ տեղում գտնվում են Միացյալ Նահանգները: 2019թ. վերջին ԱՄՆ-ում ֆոտոգալվանային վահանակների թիվը 28%-ով կաճի:

Աղբյուրը` այստեղ։