Եվրամիությունը հայտարարել Է Գազայի հատվածում խոշորագույն արևային Էլեկտրակայանի գործարկման մասին, որը կառուցվել Է եվրոպական փողերով:  «Այս շաբաթ Եվրամիությունը խոշորագույն արևւային Էլեկտրակայան Է գործարկել Գազայի հատվածում: Այն օրական կարտադրի մինչեւ 0,5 մեգավատտ Էլեկտրականություն՝ ապահովելով Գազայում ջրի աղազատիչ կայանի մատակարարումը»,- նշում Է Եվրահանձնաժողովը: Այժմ, նրա տվյալներով, այդ աղամքրիչ կայանը մինչեւ 75 հազար մարդու խմելաջուր Է մատկարարում Խան Յունիսի եւ Ռաֆահի նահանգներում: Էներգիայի նոր աղբյուրի գործարկումից հետո կայանը 2020 թվականին կկարողանա մաքուր ջրով ապահովել մինչեւ 250 հազար մարդու: Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել Է, որ նախարար Ավիգդոր Լիբերմանը ցուցում Է տվել օգոստոսի 2-ից դադարեցնել վառելիքի ու գազի մատակարարումը Գազայի հատվածին: Լիբերմանի տարածած հայտարարության մեջ ասվում Է, որ այդ քայլը ձեռնարկվել Է հրկիզիչ նյութերով օդապարիկների օգնությամբ Իսրայելի տարածքում հրկիզումներ իրականացնելու շարունակվող փորձերի կապակցությամբ, որոնք արձակվում են Գազայի հատվածից: ԶԼՄ-ների մեկնաբանություններում նշվում Է, որ Էներգակիրների մատակարարումների դադարեցումը կարող Է լրջորեն հարվածել Գազայի հատվածի բնակչությանը, որն արդեն վառելիքի պակաս Է զգում, այդ թվում՝ կենսապահովման օբյեկտների ու հիվանդանոցների աշխատանքի ապահովման համար:

Աղբյուրը՝ այստեղ։