Գերմանիայում արևային էներգետիկան շարունակում է նոր բարձունքներ գրավել։ Այս անգամ, Գերմանիայում հաստատվել է էլեկտրաէներգիայի թվով 100․000-երորդ տնային կուտակիչ համակարգի տեղադրման փաստը։ Այսպիսով, արևային էներգետիկան դառնում է էլ ավելի «ժողովրդական»։ Շատ ավելի հաճախ Գերմանիայի քաղաքացիները ձեռք են բերում արևային վահանակներ հզոր տնային մարտկոցներով, որոն զորու են կուտակել ստացվող էներգիան։ Ի շնորհիվ դրան, մեծանում է սեփական էլեկտրաէներգիայի մասնաբաժինը օգտագործման մեջ։ Ավելին, նման համակարգը թույլ է տալիս օպտիմալացնել արտադրանքի և էներգիայի կիրառման առավելագույն շեմը։

Փորձագետները նշում են, որ Գերմանիայում տնային կուտակիչների շուկան մեծանում է 100% յուրաքանչյուր 1,5-2 տարվա համար։ Հետևաբար, արդեն իսկ 2020 թվականին վերլուծաբաններն ակնկալում են տնային կուտակիչների աճ մինչև 200,000 հատ։ Նշվում է, որ Չինաստանում արձանագրվել է մարտկոցների տեղադրման լուրջ աճ։ Մասնագետներն ակնկալում են, որ մինչև 2018 թվականը էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի ընդհանուր հզորությունը կկազմի 800 ՄԳՎտ և կաճի արագ տեմպերով։

Աղբյուրը՝ այստեղ։