«Սաարլանդ» Գերմանիայի Դաշնային հողում իրականացվում է հետաքրքրիր պիլոտային նախագիծ՝ երկկողմանի (bifacial) հատուկ ֆոտոէլեկրոնային մոդուլների համակարգի կիրառմամբ, որն իրականացնում է  Next2Sun ընկերությունը։

5700 երկկողմանի վահանակները, որոնք տեղադրված են 2800 մոնտաժված պրոֆիլների մեջ, ապահովում են 2 ՄգՎտ հզորությամբ էլեկտրաէներգիա։ Այն այսօր իր տեսակով երկկողմանի արևային մոդուլների խոշորագույն արևային պարկն է Եվրոպայում։ Ինչպես երևում է նկարում, էլեկտրակայանը բավական ոչ ստանդարտ և հատուկ տեսք ունի։ Նման տեղադրումն իրականացվել է, ըստ էության, ոչ հասարակ պայմաններում։ Մոդուլների ուղղահայաց տեղադրումը եւ դրանց կողմնորոշումը դեպի արեւելք եւ արեւմուտք թույլ է տալիս զգալիորեն փոխել արտադրական գագաթները՝ օրվա կեսից մինչև առավոտյան և երեկոյան ժամեր։

Նման շահագործումն ապացուցում է, որ կայանն արտադրում է 10% ավել էլեկտրաէներգիա, քան սովորական արևային էլեկտրաէներգիան՝ միակողմանի արևային մոդուլների կիրառման դեպքում, որոնք ուղղված են դեպի հարավ։

Աղբյուրը՝ այստեղ։