Արևային էներգիայի ամենախոշոր շուկան  ներկայացնում է Չինաստանը։ Այստեղ արտադրվում է մոլորակի բոլոր արևային մոդուլների շուրջ 70%-ը։ 2017 թվականին Չինաստանն ապահովել է արևային էներգիայի համաշխարհային աճի կեսից ավելին՝  մեկ տարվա ընթացքում արձանագրելով 53 ԳՎ արևային էներգիայի  արտադրություն։ Մենք պարբերաբար հրապարակում ենք արևային վահանակների խոշորագույն արտադրողների վարկանիշները: Իսկ ո՞ր ընկերություններն են համաշխարհային շուկայում խոշորագույն մատակարարները՝ առանց չինական ընկերությունները հաշվի առնելու։

PV-tech պարբերականը հրապարակում է մի ցուցակ, որտեղ ներկայացված է 12 ընկերություն՝ այբբենական կարգով։ Այստեղ չինական գերակայությունը  որոշ  չափով  զուսպ  է  ներկայացված: Ցուցակում ընդգրկված է երկու ամերիկյան ընկերություն`First Solar և SunPower, երկու կորեական ընկերություն` LG Electronics և Hanwha Q-CELLS և մեկ «մասամբ» եվրոպական ընկերություն` REC Solar (արտադրությունը տեղափոխվել է Ասիա): Ըստ PV-tech-ի` այդ ընկերությունները, որոնցից յուրաքանչյուրը տարեկան արտադրում է ավելի քան 1 ԳՎ մոդուլ, 2018 թ.-ին կունենա աշխարհի արևային էներգիայի շուկայի շուրջ երկու երրորդը (բացառությամբ Չինաստանի): Եվս երեք ընկերություն՝ Neo Solar Power (Թայվան), Shungfeng (Չինաստան) և Talesun (Չինաստան)  հանդես են գալիս առաջատարների դիրքերից։

Աղբյուրը՝ այստեղ։