Ընկերությունը մոտ 2 միլիոն դոլարի ներդրում կիրականցնի:

Արևային վահանակներ արտադրող «Պրոֆպանել» ընկերությունն է: Մոտ մեկ տարի գործում է եւ առաջինն է արեւային մարտկոցների արտադրության ոլորտում: Առավելագույնը 50 աշխատատեղով գործարանի արտադրական հզորությունը տարեկան 5 մգՎտ է: Ընկերությունը մոտ երկու միլիոն դոլարի ներդրում կիրականցնի:

Ընկերությունը արեւային վահանակները մատակարարում է ներքին շուկայում, նախատեսում է արտահանել նաեւ տարբեր երկրներ:

Կառավարությունն անցած տարի «Պրոֆպանելին» հարկային արտոնություն էր տվել` երեք տարով հետաձգել էր ավելացված արժեքի հարկի վճարումը: Ընկերությունը արեւային մարտկոցների հումքն ու սարքավորումները ներկրում է Հարավային Կորեայից, Թայվանից, Չինաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից: Այս տարի եւս նոր սարքավորումներ են ներմուծելու: 1 ու կես կՎտ հզորությամբ արեւային մինի-կայանը կարող է արտադրել ամսական մոտ 200 կՎտժ էլեկտրաէներգիա, արժեքը՝1500-1700 դոլար է:

Աղբյուրը՝ այստեղ։