Գրանցվե՛ք Սոլարոնի նախաձեռնությամբ «Արևային էներգիա» խորագրով առաջին բիզնես թրեյնինգ հանդիպմանը, որն ուղղված է լինելու արևային էներգիայի ոլորտի բիզնես կոնցեպտին։ Այն տեղի կունենա նոյեմբերի 27-ին, ժամը՝ 10:00-18:00:

Լավագույն մասնագետների կողմից Դուք հնարավորություն կունենաք ձեռք բերել ինչպես ոլորտի վերաբերյալ անհրաժեշտ տեսամեթոդաբանական նշանակության տեղեկատվություն և գիտելիքներ, այնպես էլ գործնականում ծանոթանալ ոլորտում բիզնեսի կազմակերպմանն ու զարգացմանը։

Դասընթացը կօգնի ստանալ Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանը և կսովորեցնի, ինչպես ստեղծել բիզնես և տեղադրել արևային կայաններ:

Դասընթացին մասնակցելով՝ Դուք կսովորեք՝
1. Արևային վահանակների և արևային կայանների տարատեսակների,
2. Տեղանքի ուսումնասիրության և չափագրման առանձնահատկությունների,
3. Կայանի տեղակայման համար առաջադրվող պահանջների,
4. Ամրակցման համակարգի տարբերությունների,
5. Մոնտաժային և էլեկտրական միացման աշխատանքների կազմակերպման յուրահատկությունների,
6. Բիզնեսի վարման մեթոդների մասին,
Ինչպես նաև՝
7. Կլինեք մեր գործարանում, և Ձեր աչքով կտեսնեք արևային վահանակների ստեղծման գործընթացը,
8. Կայցելեք արևային կայաններ, և իրական օրինակի վրա կտեսնեք, թե ինչպես են աշխատում արևային կայանները և ինչպես մոնտաժվում:

Բիզնես թրեյնինգին կարող են մասնակցություն ունենալ բոլոր հետաքրքրված անձիք և ընկերությունները։ Մուտքն ազատ է:

Մասնակցության համար հարկավոր է գրանցվել հետևյալ հղումով՝ https://goo.gl/UtMT7o կամ պարզապես զանգահարել՝  (043) 30 36 46 հեռախոսահամարով մինչև նոյեմբերի 23-ը, ժամը՝ 15:00։ Հասցեն՝ 🗺 ՀՀ, ք․ Երևան, Արշակունյանց պող․ 25, 3-րդ հարկ։
______________________________________________________
«Սոլարոն ակումբը» իրենից ներկայացնում է հետազոտողների, ձեռներեցների, գիտնականների, գիտաշխատողների և պարզապես ցանկացած շահագրգիռ կողմի մասնակցությամբ հանդիպում քննարկումների մասնագիտական ինտելեկտուալ հարթակ՝ էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գործարարության և այլ ոլորտում նորարար գաղափարների գեներացման և իրագործման ուղղությամբ։ Մասնակիցներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նորանոր գաղափարներ ու նախագծերի մշակման համար անհրաժեշտ տեղեկատվություն և գիտապաշարներ:

Սոլարոնը հանդիսանում է Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող ընկերություն, որի արտադրական հզորությունը հասնում է տարեկան մոտ 15 մեգավատ: Ընկերությունում համախմբվել են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր ունեն զրոյից բիզնեսի կազմակերպման տարիների փորձ: Սոլարոնում համոզված են, որ վերականգնվող էներգետիկ ռեսուրսները կարող են բարելավել մեր կյանքի որակը և խթանել կայուն զարգացումը մեր երկրում: Վերականգնվող էներգետիկ համակարգերը պրակտիկ են, հուսալի, արդյունավետ մարդկանց և շրջակա միջավայրի համար: