Ավստրալիայում առ 2018 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալների՝ 24 միլիոն ազգաբնակնչության շրջանում տեղադրվել է 2 միլիոն արևային էլեկտրակայան։ Այսպիսով, երկրի ընդհանուր տների մոտ 20%-ն արդեն ունի սեփական էներգետիկ գեներացիոն համակարգեր, որոնք էլեկտրաէներգիա են ապահովում արևից։ Ընդ որում, Հարավային Ավստրալիա նահանգի այն տներին, որոնք ունեն սեփական արևային էլեկտրակայաններ, բաժին է ընկնում մոտ 31%-ը, այսինքն՝ յուրաքանրյուր 12-րդ բնակիչ ունի արևային էլեկտրակայան։ Եթե ոլորտի զարգացման ներկա տեմպերն այդ երկրում շարունակվեն, ապա 4 տարի հետո ընդհանուր ազգաբնակչության մոտ 3 միլիոն տուն ապահովված կլինի արևային էլեկտրակայաններով։

Աղբյուրը՝ այստեղ։