Fitch Solutions Macro Research ընկերությունը, որը ներգրավված է Fitch Group մեջ, կանխատեսում է 2018-2020 թվականների ընթացքում, այսինքն՝ երեք տարվա ընթացքում, Ճապոնիայում շահագործման հանձնի  17 ԳՎտ հզորությամբ  արևային ֆոտոգալվանային էլեկտրակայան, հաղորդում է PV-ամսագիրը: Համաձայն կանխատեսմանը՝ այդ նոր հզորությունը ներկայացնում են նախագծեր, որոնք պետք է ավարտվեն մինչև «Կանաչ սակագներ» ծրագրի գործողության ժամկետների ավարտը, ինչը նախատեսված է 2020 թվականի դեկտեմբերին։ Դրանց հաջող իրականացման դեպքում ճապոնական ֆոտոգալվանային արևային էներգիայի  հաստատված հզորությունը մինչև 2020 թվականը կկազմի 65․6 ԳՎտ։ Այսպիսով, էներգետիկայի այս ճյուղի զարգացումը Ճապոնիայում իրականացվում է առավել արագ, քան նախատեսված է եղել նախկին ճապոնական նախագծերով։ Իսկ նախկինում Ճապոնիան մտադրված էր  հասցնել արևային էներգիայի հզորությունը 64 ԳՎտ մինչև 2030 թվականը։

Աղբյուրը՝ այստեղ։