Bankset Energy Corporation ընկերությունը հայտարարում է արևային էներգիայի ոլորտում նորարարության մասին։ Այն պատրաստվում է հսկայական մեծ գիգավատների հասնող հզորություններով  աշխարհում երկաթղու կոճափայտերի հատվածներում արևային վահանակներ տեղադրել։ Ինչպես հայտնում է հայտնի PV-magazine պարբերականը՝  հղում անելով Bankset Energy Corporation ընկերության ղեկավարին՝ արդեն իսկ իրականացվել է առաջին պիլոտային նախագիծը Շվեցարիայում։ Գերմանիայում (Սաքսոնիա) սկսվել է մյուս նախագծի իրականացումը՝ երկաթղու 1000 կիլոմետրանոց երկյանքով 200 ՄԳՎտ հզորությամբ սեփական դիզայնի և արտադրության արևային մոդուլների տեղադրումը։ Նման կարգի նախագծեր մշակվում են նաև Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի և Իտալիայի համար։ Ընկերության ղեկավարը վստահեցնում է, որ ընկերությունը կարող է 1-4 ամսվա ընթացքում հազար  և ավել հեռավորությամբ տեղադրումներ իրականացնել։  Այս ընկերության տեխնոլոգիան բավականին պարզ է: Bankset  դիզայնի արևային մոդուլները տեղադրվում են  երկաթղու կոճափայտերի հատվածներում։ Ընդ որում, գործառնական մոդելի տարբեր տարբերակներ են առանձնացվում, որոնք նախատեսված են Էլեկտրակայանների հոսանքազրկման, երկաթուղային էլեկտրահաղորդման գծով էլեկտրաէներգիայի փոխանցման, տեղական կամ ազգային ցանցին էլեկտրաէներգիայի փոխանցման և այլ դեպքերի համար։

Աղբյուրը՝ այստեղ։