Էլեկտրաէներգիան պահելու խնդիրը հանդիսանում է էներգետիկայի կարևոր խնդիրներից մեկը։ Դա նաև վերաբերում է արևային էներգետիկային։ Այն պահելու լավագույն տեխնոլոգիաների մշակմանն են ուղղված այսօր հսկայական միջոցներ։ Եվ ի վերջո, կարևոր էր ստեղծել այնպիսի տեխնոլոգիա, որը էլեկտրաէներգիան երկար ժամանակ պահելու հնարավորություն կտար։ Ըստ երևույթին, այսօր Շվեդիայից մի խումբ գիտնականներին դա հաջողվել է ստեղծել։ Ըստ վերջիններիս հայտարարության, ի շնորհիվ էլեկտրաէներգիայի մշակման նոր տեխնոլոգիայի, արևային էներգիան կպահպանվի մինչև 18 տարի։

Այդ ծրագրի համար պատասխանատու են Չալմերսի Տեխնիկական համալսարանի գիտնականները։ Դեռևս մեկ տարի առաջ նրանք կարողացան ստեղծել մի մոլեկուլ, որի հիմքում  ընկած է ածխածինը, ջրածինը և ազոտը։ Արևային լույսի ազդեցության ժամանակ մոլեկուլը փոխում է ատոմի տարածական տեղակայման դիրքը, այսինքն՝ մոլյեկուլյար կառուցվածքի պահպանման ժամանակ այն անցում է կատարում մի ձևից մեկ այլ ձև, որը կոչվում է իզոմեր։ Արդյունքում մենք ստանում ենք MOST (Molecular Solar Thermal Energy Storage) նախագիծը, այսինքն՝ Արևային ջերմային էներգիայի մոլյեկուլյար պահպանիչ համակարգ։

Աղբյուրը՝ այստեղ։