Ամերիկյան Aurora Flight Science ընկերությունը հաջորդ տարի կփորձարկի արևային էներգիայի հիման վրա գործող պսևդոարբանյակ։ Ինչպես նշվում է ընկերության պաշտոնական կայքում՝ Odysseus անվանումով անօդաչու համակարգն ապահովված կլինի արևային մարտկոցով և կկարողանա հավաքել բավականին մեծ բարձրություն։ Այդ մասին վստահեցնում են կոնստրուկտորները։

Նախատեսվում է, որ սույն անօդաչու համակարգը նախ և առաջ պետք է հավաքագրի տվյալներ երկիր մոլորակի բնակլիմայական վիճակի և եղանակի վերաբերյալ։ Ըստ էության, այդ նախագծով հետաքրքրված են նաև զինվորականները, քանի որ Odysseus համակարգը կարելի է կիրառել որպես պսևդոարբանյակ հետախուզական նպատակներով։ Վերջինիս փորձարկումները նախատեսվում է անցկացնել 2019 թվականի գարնանը։

Աղբյուրը՝ այստեղ։