ԱՄՆ-ում նոր նախագիծ է կյանքի կոչվում, որը պետք է ամբողջովին փոխի արևային մարտկոցների ներդրման համակարգը։ Ըստ այդմ, ամերիկացի ինժեներները սկսել են արևային վահանակներ մշակել, որոնք բաղկացած են բյուրեղյա պերովսկիտե ժապավեններից։ Այդ նախագիծը, որի անվանումը Swift Solar է, արդեն հասցրել է մեծ ներդրումներ ապահովել․ գիտնականներին 7 միլիոն դոլար է հատկացվել։ Գիտնականների կարծիքով, արևային մարտկոցների նոր տեսակը գերազանցում է սովորական տեսակների արդյունավետությունը 12-20%-ով։ Նոր մարտկոցները կազմված են պերովսկիտե ժապավեններից, որոնք պատրաստվում են ոչ թանկ զարգացած աղե խարնուրդից, որոնք քսվում են համակարգի մակերևույթին։ Այդ նյութը թանկ չէ, ինչը նշանակում է, որ նոր  տեխնոլոգիաները խոսք են տալիս լինել բավական հասանելի ի տարբերություն նախկին տեսակների։ Վահանակները պատրաստվում են հիբրիդային օրգանական-անօրգանական նյութի հիման վրա, որն օգտագործվում է արևային  էներգիայի կուտակիչ կամ հալուն թիթեղ ներկելու համար:

Աղբյուրը՝ այստեղ։